«ՄԱԿ առաքելության այցն Արցախ ուշացած է, դա ձևական բնույթ է կրում. Արցախում արդեն հայեր չեն մնացել». Հունան Թադևոսյան
ՄԱԿ առաքելության այցն Արցախ արդեն ուշացած է, ինչպես նաեւ մյուս մարդասիրական բոլոր կազմակերպությունների այցը, դա ձեւական բնույթ է կրում, քան թե բովանդակային: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` մեկնաբանելով ՄԱԿ առաքելության ուշացած այցն արդեն հայաթափված Արցախ:
«Ես կամավորական աշխատանք եմ կատարել, ինչքան մարդ եղել է նկուղներում, թեկուզ հոգեկան հիվանդություններ ունեցող, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, իմ ձեռքով նստացրել եմ ավտոբուս, հանել ենք Ստեփանակերտից: Սոցիալական ցանցերով ինֆորմացիա էր պտտվում, որ 7 երեխաներով մայր է մնացել, ամուսիններ, նորից ենք պտտվել ամբողջ քաղաքով, ոչ մեկին չենք գտել: Հիմնական բնակչություն չի մնացել Ստեփանակերտում, եթե լինեն՝ մատների վրա հաշված մարդիկ: Իմ տեղեկություններով՝ դեռ Արցախում են գտնվում նախկին նախագահները եւ քաղաքական ղեկավարությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՄԱԿ առաքելությունը Ադրբեջանի ուղեկցությամբ մուտք է գործել հայաթափված Արցախ:
Նշենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց լայնածավալ ռազմական հարձակում, այն տեւեց մեկ օր, որից հետ խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքական ղեկավարությունը համաձայնեց Ադրբեջանի պահանջները իրականացնել:
Արցախն ամբողջապես հայաթափվեց, քանի որ բնակչությունը հնարավոր չի համարում Ադրբեջանի կազմում խաղաղ ինտեգրացիայի վերաբերյալ հավաստիացումներին:
Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից լուծարվում է:
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Ադրբեջանը Դավիթ Բաբայանի դեմ մեղադրանքներ Է առաջադրել ավելի քան 20 հոդվածներով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ...
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ...
Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան. սպասվում են հանդիպումներ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջ և բարձրաստ...