«Ֆրանսիացիներ, մոբիլիզացվե՛ք, Հայաստանին աջակցող տարբեր ցույցերի միջոցով». ֆրանսիացի պատգամավոր
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն դարձյալ հայերի դեմ ցեղասպան քաղաքականությունը կանխելու կոչով է հանդես եկել:
«Եկեք միավորենք մեր ձայները՝ դադարեցնելու ջարդերը Ադրբեջանում և Թուրքիայում. Ֆրանսիան այլևս չի կարող չեզոք մնալ այս էթնիկ, մշակութային և կրոնական զտումների առջև: Հանրապետության նախագահը պետք է գործի»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ:
Նա նաև ֆրանսիացիներին կոչ է արել մոբիլիզացվել և բողոքի ձայն բարձրացնել՝ ընդդեմ հայերի ցեղասպանության:
«Մենք չենք կարող մնալ հայերի կոտորածի լուռ հանդիսատես. ֆրանսիացիներ, մոբիլիզացվե՛ք, այսօր՝ ժամը 14-ին, Հայաստանին աջակցող տարբեր ցույցերի միջոցով։ Հայաստանը քույր է Ֆրանսիային, եկեք ցույց տանք, որ մենք չենք լքում նրան»,-մեկ այլ գրառմամբ կոչ է արել նա:
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Ադրբեջանը Դավիթ Բաբայանի դեմ մեղադրանքներ Է առաջադրել ավելի քան 20 հոդվածներով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ...
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ...
Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորել են
Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորվել են, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ադրբեջանի գլխավոր...