Զելենսկին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության դաշինքի ստեղծման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության դաշինք ստեղծելու մասին։ Դրան կարող են միանալ զենքի եւ ռազմական տեխնիկայի արտադրողները ամբողջ աշխարհում, ընդ որում առաջին 13 ընկերություններն արդեն մասնակից են դարձել:
Այս մասին հայտարարել է Զելենսկին պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
«Այսօր այս համաժողովում մենք կհայտարարենք պաշտպանական արդյունաբերության դաշինքի ստեղծման մասին՝ դաշինք, որը գնահատում է միջազգային իրավունքը եւ կարողանում է աշխատել միջազգային իրավունքի, անվտանգության իրական պաշտպանության համար։ Եվ ես խոսում եմ ոչ միայն Ուկրաինայի, այլ աշխարհի ցանկացած ազգի անվտանգության մասին ցանկացած ագրեսիայից»,-ասել է նա։
Նրա խոսքով ՝ Ուկրաինան մշակել է համապատասխան բազային հռչակագիր ՝ որպես դաշինքի հիմք։ Եվ դրան կարող են միանալ զենքի եւ ռազմական տեխնիկայի արտադրողները ամբողջ աշխարհից, որոնք «կիսում են ժամանակակից ռիսկային պայմաններում ագրեսիայից իրական պաշտպանության մտադրությունը»։
Բացի այդ, նա ասել է, որ Ուկրաինան պաշտպանական-արդյունաբերական համալիրի համար հատուկ տնտեսական ռեժիմ է մշակում:
Նմանատիպ հոդվածներ
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։&nbs...
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին․․․»․ Թուրքիայի հայտարարությունը խաղաղության մասին
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, որից հետո հան...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...