Ի՞նչ է սպասվում Արցախից բռնի տեղահանված զինվորականներին
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը պատասխանելով հարցին՝ Արցախից բռնի տեղահանված զինվորականներին ի՞նչ է սպասվում, ասել է, որ ցանկալի կլիներ, որ նրանք ՀՀ զինված ուժերում ծառայության անցնեն։
«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենա ընդգրկվել ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց այդ հնարավորությունն ընձեռվի: Այն զինծառայողները, որոնք ցանկություն ունեն ծառայության անցնելու ՊՆ-ում, մենք սպասում ենք»,- նշել է նա։
ՊՆ փոխնախարարը հայտնել է նաև, որ այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն...