Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել է ՄԱԿ–ի դատարան. հայտնի է պահանջը
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Այս մասին նշված է դատարանի պաշտոնական կայքում։
ՀՀ–ն պահանջում է, որ Ադրբեջանը զերծ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի տեղահանությանը կամ խոչընդոտում է, որ իրենց տներ անվտանգ վերադառնան այն անձինք, որոնք տեղահանվել են ռազմական վերջին հարձակման ժամանակ, ներառյալ նրանք, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ։ Միաժամանակ Ադրբեջանը պետք է թույլ տա, որ ցանկացողներն անարգել լքեն Լեռնային Ղարաբաղը։
«Ադրբեջանը պետք է դուրս բերի բոլոր ռազմական և իրավապահ անձնակազմերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հաստատություններից, որոնք օկուպացվել են նրա զինված հարձակման հետևանքով»,– նշված է դիմումում։
Ադրբեջանը պարտավոր է նաև հասանելիություն ապահովել ՄԱԿ–ի և նրա մասնագիտացված հաստատությունների գործունեության համար, աջակցի և խոչընդոտներ չստեղծի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, որ մարդասիրական օգնություն հասցվի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, համագործակցի ԿԽՄԿ–ի հետ՝ վերջին հակամարտության հետևանքների վերացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի ...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մ...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ...