Դիլիջանի և Պուշկինի թունելները ժամանակավորապես փակ կլինեն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․
«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, իսկ Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00»։
Նմանատիպ հոդվածներ
Մահեր են գրանցվել Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին․ Ավանեսյան
Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մահեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ առողջապահ...
Թարմացում․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 91.448 բռնի տեղահանված, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93.00...
Արդեն 88 հազար 780 մարդ Արցախից մուտք է գործել Հայաստան
Արցախից բռնի տեղահանված 88 հազար 780 անձ ժամը 10։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետությունուն։ Տեղեկությունը ճեպա...
Թարմացում․ քանի բռնի տեղահանված կա ժամը 08:00-ի դրությամբ
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկ...