Արցախից բռնի տեղահանվել է ավելի քան 98 հազար անձ. պաշտոնական
ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ: Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 20.892 տրանսպորատային միջոց:
Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ժամը 20:00-ի դրությամբ առկա տվյալները:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին: Ըստ հրամանագրի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավոր...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստ...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...