Վարչապետի աշխատակազմը հերքում է իրեն ևս 10 ավտոմեքենա ամրակցելու մասին լուրերը
Վարչապետի աշխատակազմից հերքում են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե աշխատակազմին կամրացվի ևս 10 լրացուցիչ ավտոմեքենա։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«2023 թվականի սեպտեմբերի 28-ին լրատվամիջոցներում շրջանառվել են «Վարչապետի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա՝ տարբերանշանով» վերնագրով լուրեր, որոնց վերաբերյալ հայտնում ենք հետևյալը, որ նախագիծը վարչապետի աշխատակազմի մասով կրում է տեխնիկական բնույթ:
Նշված խմբագրությամբ ընդունելու արդյունքում վարչապետի աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների թվաքանակը չի ավելանա և կմնա անփոփոխ, ուստի շրջանառվող լուրերն առ այն, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների արդեն իսկ առկա թվաքանակին ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման լրացուցիչ ավտոմեքենա, անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշել են վարչապետի աշխատակազմից։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովո...
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով. 1.ֆինանսական տ...
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համ...