ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցեղասպանություն է. Մել Գիբսոնը միջազգային կառույցներին հորդորել է պաշտպանել արցախցիներին
Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է, hայ ժողովուրդը, որը դարեր շարունակ հալածանքներ է կրել իր հավատքի համար, կրկին դատապարտվել է էթնիկ զտման: Այս հայտարարությունն արել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը։ Նրա տեսաուղերձը հրապարակել է Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ականատես ենք դառնում նոր ցեղասպանության: Լրատվամիջոցները լռում են այս հարցի շուրջ: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանության ձեռքով հայերն անասելի սարսափներ են ապրում՝ մարդկային կորուստներ, բռնի տեղահանում, սով և մեկուսացում: Այն նույն հայերը, որոնք այս հողի վրա են ապրել սերունդներ շարունակ»,–ասել է Գիբսոնը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերին խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։ Գիբսոնի խոսքով` պետք է հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները։
«Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ` մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է»,–հավելել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե լինեն ամուր միջազգային երաշխիքներ, մարդիկ կվերադառնան իրենց տները». Արտակ Բեգլարյան
Արցախը գրեթե ամբողջությամբ ամայացած է, մնացել է ոչ ավելի, քան մի քանի հարյուր մարդ, ովքեր նույնպես հեռանում են։ Այս մաին...
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորները դանակները ձեռքներին մտնում են Արցախի տարբեր գյուղեր և փնտրում խաղաղ բնակիչների
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանցի զինվորները դանակները ձեռքներին մտնում են Արցախի տարբեր գյուղեր...