«Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հմուտ ղեկավար, երկիրն այսօր այս վիճակի մեջ չէր լինի». Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վստահ է` եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո հավատարիմ մնար դրա կոնտեքստին, չշեղվեր, տարբեր տեղեր խոստումներ չտար, ապա այսօր կլիներ Լեռնային Ղարաբաղը` Լաչինի միջանցքով։ Այս մասին Օսկանյանն ասաց «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
Նա շեշտեց` եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հմուտ ղեկավար, երկիրն այսօր այս վիճակի մեջ չէր լինի։ ՀՀ նախկին արտգործնախարարն ընդգծեց` 2018-ից սկսած` ներկայիս վարչապետի շարունակական սխալները հանգեցրել են մեծ պատերազմի, բայց եթե նա այդ օրերին չսխալվեր, ապա այսօր կլիներ ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով և մնացած մասերով։
«Եթե նա Պրահայում չաներ իր հաջորդ հերթական սխալը, չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, այսօր մենք կունենայինք Ղարաբաղը։ Մենք կունենայինք աջակիցներ։ Պատերազմից հետո Ֆրանսիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ասացին, որ անընդունելի է ռազմական ճանապարհով հարցի լուծումը, այս հարցը փակված չէ, կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի։ Փաշինյանը չլսեց ու գնաց այլ ուղղությամբ»,– նշեց նա։
ՀՀ նախկին արտգործնախարարը շեշտեց` Փաշինյանն իր սխալներով դեմ է գնացել պատմական օրինաչափություններին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում պատմական օրինաչափությունները հայկական կողմի օգտին էին։
Ուղիղ եթերում Օսկանյանը խոսեց նաև այն տեսակետի մասին, որ 30 տարի հայությանն ասել են, թե չի կարող Արցախն Ադրբեջանի կազմում չլինել։
«Ես ձեռնոց եմ նետում այդ մարդկանց․ եթե որևէ մեկը 1998 թ–ից նույնիսկ մինչև 2020 թ–ն ինձ ցույց կտա ինչ–որ լուրջ երկրի ղեկավարի մի հայտարարություն, որն ասում է՝ Արցախը Ադրբեջանի մաս է կամ Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ես ներողություն կխնդրեմ բոլորիցդ: Չկա՛ այդպիսի բան։ Պատմական օրինաչափությունները մեր օգտին էին: Մադրիդյան փաստաթուղթը վկա, որտեղ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը միանշանակորեն ասացին, թե հարցի լուծումը տեսնում են այնպես, որ ԼՂ ժողովուրդն իր ճակատագիրը հանրաքվեի միջոցով պետք է որոշի»,– ասաց նա։
Օսկանյանն անդրադարձավ նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին, որով Արցախը 2024 թվականի հունվարի 1-ից լուծարվում է որպես պետություն։ Նա շեշտեց` իր համար հարցը փակված չէ և չի կարող լինել։
Նա շեշտեց` այն ողբերգությունը, որը հայ ժողովրդի «գլխին է եկել», ունի մեկ պատասխանատու, մեկ մեղավոր` Նիկոլ Փաշինյանն ու նրա փոքր խումբը։ Օսկանյանը վստահ է` դեռ վերքը թարմ է, սրա ցավերը ժամանակի ընթացքում կզգացվեն։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովո...
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով. 1.ֆինանսական տ...
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համ...