«Ավտոշարասյուները ճանապարհին են». ՄԱԿ-ը հավելյալ օգնություն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հավելյալ օգնություն է ուղարկել Արցախից Հայաստան բռնի տեղահանվող փախստականներին: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավտոշարասյուները՝ հավելյալ օգնությամբ, ճանապարհին են: Մենք պատրաստ ենք լրացուցիչ ռեսուրսներ մոբիլիզացնել՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- գրել է Գրանդին:
Նշենք, որ ժամը 14։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70,500 անձ։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ նրանցից 50,866-ը հաշվառված է։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովո...
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով. 1.ֆինանսական տ...
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համ...