Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով․ մարզպետ
Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ԼՂ բնակիչներով լեփ-լեցուն է»,-ասել է Ղուկասյանը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մարզում ստեղծվել է 350-հոգանոց աշխատանքային խումբ, որի մեջ ներառված են բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզպետի ողջ աշխատակազմը:
«Գերլարված նյարդերով և ուժով ենք աշխատում: Մարզը մեծ պատվով իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Բնականաբար սա աղետ է, խնդիրները բազմազան են, սակայն անում ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ մարդիկ, որոնք մնացել են Հակարի կամրջի մոտ, խցանումների մեջ են, ինչ-որ կերպ հասնեն այստեղ»,- ասել է մարզպետը:
Նա նշել է՝ հիմնական բեռը Սյունիքի վրա է, սակայն այնտեղից ուղարկում են բոլոր մարզեր: Բոլորին դիմավորում են Սյունիքում, փորձում հասկանալ կարիքները, ըստ անհրաժեշտության օգնում են հասնել տարբեր մարզեր:
«Բոլոր խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են: Խնդիրն ուղղակի փողոցներն են, որ ամբողջությամբ պարալիզացված են, որովհետև տասնյակ հազարավոր մեքենաներ են այստեղ: Սա է բուն խնդիրը, որ դանդաղեցնում է մեր աշխատանքը: Մնացածը՝ սննդի, դեղորայքի հետ կապված, որևէ խնդիր չկա: 37 տարբեր կետերում սնունդ և ջուր ենք մատակարարում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...