Սամվել Բաբայանը ճիշտ է ասում, եթե Արցախը հանձնել են, պետք է դատվեն. Մովսես Հակոբյան
Ճիշտ է ասում Սամվել Բաբայանը, եթե Արցախը հանձնել են, պետք է դատվեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ մեկնաբանելով նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ Սամվել Բաբայանի արված հայտարարությունը։
Լրատվամիջոցի ճշտող հարցին՝ այսինքն՝ դուք է՞լ եք կարծում, որ Արցախը հանձնել են, Հակոբյանը պատասխանել է՝ «ո՛չ այդպես չեմ կարծում, բայց եթե պարզվի նման բան կա, թող պատասխան տան»։
Հարցին՝ ՊԲ-ն կարո՞ղ էր պայքարել երկար, որ բանակը զինաթափելու Ադրբեջանի պահանջին չհամաձայնվեին, Հակոբյանը պատասխանել է․ «Ինձ նման հարցեր մի տվեք, ես տեղյակ չեմ, արդեն երեք տարի է՝ բանակում չեմ, օդից կարծիքներ չեն կարող հայտնել։ Ինչ վերաբերվում է ամբողջ զինտեխնիկան Ադրբեջանին հանձնելուն, ապա դա քաղաքական որոշում է եղել, ես չեմ մեկնաբանում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...