«Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին արգելելու «Եռաբլուր» գալ». ՔՊ-ական պատգամավոր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվել են, թե ինչու իշխանական խմբակցության պատգամավորները չեն այցելել «Եռաբլուր»՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու։
«Մի քանի օր առաջ մեր պատգամավորներից եկան այստեղ, նրանց ծեծեցին ու չթողեցին այստեղ մտնել։ Դա ո՞նց կբացատրեք։ Ոչ ոք չի վախենում գալ «Եռաբլուր»։ Սա ոչ ոքի սեփականությունը չի, մեր հերոսներն են այստեղ ամփոփված և ամեն մեկը պարտավոր է գալ այստեղ։
Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին արգելելու այստեղ գալ։ Մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ չի կարելի նմանատիպ ակցիաներ անցկացնել:
Որտե՞ղ եք տեսել, որ երկրի ղեկավարը գա «Եռաբլուր» ու մի խումբ դեմը փակում է: Այդպիսի բան որտե՞ղ եք տեսել: Հիմա Պուտինը, ըստ ուկրաինական տվյալների Ռուսաստանը 250 հազար զոհ է տվել: Հիմա ինքը չի կարո՞ղ գնալ իրենց պանթեոն»,-ասել է Գագիկ Մելքոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ե...
Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) ՀՀ-ում է
Արցախյան հրամանատարներից, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) Գորիսում է: Ավելի վաղ հայտնել էին...
Հյուրանոցներն ինչքա՞ն են իրենց հարկի տակ պահելու բռնի տեղահանվածներին. Սյունիքի մարզպետի աշխատակազմից պատասխանում են
Տասնյակ հազարավոր մարդիկ հաշվառվել են այս պահի դրությամբ: Auroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավո...