Հյուրանոցներն ինչքա՞ն են իրենց հարկի տակ պահելու բռնի տեղահանվածներին. Սյունիքի մարզպետի աշխատակազմից պատասխանում են
Տասնյակ հազարավոր մարդիկ հաշվառվել են այս պահի դրությամբ: Auroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու` ինչ իրավիճակ է այնտեղ, բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ի՞նչ խնդիրների կարող են բախվել:
Խոսելով Գորիսի հյուրանոցներում ազատ տեղերի առկայության մասին` Մարտիրոսյանը նշեց, որ վաղուց տեղեր չկան: «Բռնի տեղահանված մեր հայրենակիցների մի մասը գալիս է Գորիս, հաշվառվում են, ապահովվում են սնունդով, երեխաների համար` մանկական կեր, եթե դրա անհրաժեշտությունը կա, եթե անհրաժեշտ է, բժշկական օգնություն, և տեղավորում ենք բնակվելու ՀՀ ողջ տարածքում»:
Ճշտող հարցին` այսինքն, չեք կենտրոնացել միայն Սյունիքի վրա՝ դիտարկվում է ՀՀ ողջ տարածքը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք ուղարկել ենք և Վայոց ձոր, և Լոռի, Շիրակ, Արագածոտն Տավուշ, Կոտայք»:
Հարցին՝ հյուրանոցները ինչքա՞ն ժամանակ են պատրաստ իրենց հարկի տակ պահել բռնի տեղահանված մեր հայենակիցներին, Մարտիրոսյանն ասաց. «Ինչքան որ պետք է»:
Հիշեցնենք` ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:...
Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ե...
Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) ՀՀ-ում է
Արցախյան հրամանատարներից, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) Գորիսում է: Ավելի վաղ հայտնել էինք, որ...
Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Կարմիր Խաչ
Հազարավոր մարդիկ, ովքեր այժմ լքում են իրենց տները, պետք է պաշտպանված լինեն վտանգներից։ Բնակչության լայնածավալ տեղաշարժը...