Մակրոնը ՀՀ-ին դրդում է պատասխանատվությունը գցել մեզ վրա. Զախարովա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ իշխանություններին դրդում էր իրավիճակի հետ կապված պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով` նման բան կարող են ասել վառ երևակայություն ունեցող մարդիկ։ Գուցե Ֆրանսիայի նախագահը գիտի մի բան, որը չգիտի ոչ ոք։
«Կուզեինք, որ նա ներկայացներ իր տեսակետը և մենք հասկանայինք, թե ինչ է նկատի ունեցել։ Նման հայտարարություններով Մակրոնը բացահայտում է տեղի ունեցողի մեխանիզմը։ Մենք մինչ այդ ասում էինք, որ Երևանի պաշտոնական դեմքերը շարունակում են իրենց արարքների պատասխանատվությունը այլոց վրա բարդելու փորձերը։ Իսկ հիմա տեսնում ենք, թե ով է նրանց դրդում դրան», – ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Մոսկվան լավ է ճանաչում ֆրանսիական իշխանությունների հնարքները։ Ըստ նրա` ակնհայտ է հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացքում դրանց կողմնակալությունը։
Ավելի վաղ Մակրոնը ՌԴ–ն անվանել էր «Ադրբեջանի հանցակից»` Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալու առումով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...