ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Դրանում ասված է.
«Ցավալի են լուրերը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մեր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք անում շարունակել ապահովել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիությունը՝ ի շահ բոլոր կարիքավորների: ԱՄՆ-ն կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին, քանի որ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից անցել է Հայաստան։ Սամանտա Փաուերը տեղում է, և Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնության մասին ՝ բավարարելու Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքները»:
Հիշեցնենք՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ):
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...