
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, այդ մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:
«Քննարկվել է ԼՂ—ում տիրող իրավիճակը, այդ թվում՝ մարդասիրական օգնության, տեղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցեր։ Քննարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Շոշափվելու են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով հետագա շփումների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարցերին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։