Իրանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ՀՀ մարդասիրական օգնություն ուղարկելու ուղղությամբ
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նամակ է հղել Իրանի ԱԳՆ՝ կոչ անելով շտապ միջոցներ ձեռնարկել և Իրանից մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան։ Այս մասին սեպտեմբերի 27-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նա հավելել է, որ բանակցություններ են վարվել նաև Իրանի Կարմիր մահիկի ընկերության հետ։
Լրատվամիջոցի հետ զրույցում պատգամավորը պարզաբանել է, որ Իրանի կառավարությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։
«Երեք օր առաջ ես և Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Արա Շահվերդյանը հանդիպեցինք փոխարտգործնախարարի հետ և մեր մտահոգությունն արտահայտեցինք այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ հնարավոր հանցագործությունների և հայերի տեղահանման սպառնալիքների մասին։
Մենք կոչ ենք արել Իրանի ԱԳՆ-ին մեծացնել ուշադրությունը այս հարցերի նկատմամբ։ Համապատասխան զեկույցն արդեն պատրաստ է և կփոխանցվի երկրի ԱԳՆ ղեկավարին, ով այսօր կվերադառնա Նյու Յորքից»,- ընդգծել է Բեգլարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...