Բլինկենն Ալիևի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար անվտանգության երաշխիքների և նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ Բլինկենը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից և ապահովի անարգել հումանիտար հասանելիություն:
Բլինկենն Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին երաշխիքներ տալ, որ նրանք կկարողանան անվտանգ ապրել իրենց տներում, իսկ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն:
«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին պարտավորություններ ստանձնել լայն համաներում անցկացնելու և Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելություն թույլ տալու համար, ինչպես նաև նշել է նախագահի կողմից հրապարակայնորեն արտահայտված հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում բոլորի համար խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի հիման վրա ապագա ապահովելուն», - հայտնել Է Միլլերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...