«Բենզինի պակասի խնդիր կա, մարդիկ փրկվել են ուզում». Աղավնոյի գյուղապետ
Արցախից բռնի տեղահանվածների շարասյունը դեպի Կոռնիձոր դանդաղում է, բենզինի պակասի խնդիր կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, որը Ստեփանակերտից Կոռնիձոր է հասել 37 ժամում։
«Արդեն Հայաստան եմ եկել, Վայքում եմ։ Շարասյունն այնքան մեծ ու երկար է։ Սնունդի խնդիր կա ճանապարհին, բայց ով է այս պահին դրա մասին մտածում, մարդիկ փրկվել են ուզում։ Նաեւ բենզինի խնդիր ունեցանք, եւ շարասյունն ավելի է դանդաղում։ Առաջնահերթությունն անվտանգ տեղահանելն է։ Չունենք իշխանություն, բայց գոնե ժողովուրդ ունենք՝ ազնիվ ու սրտացավ»,- ասել է Անդրանիկ Չավուշյանը։
Նրա խոսքով՝ Կոռնիձորում արցախցիներին ընդունող խմբերի թիվը պետք է մեծացնել, կամավորական խմբեր ներգրավել․
«Գորիսում կազմակերպում են, բայց շարասյունը շատ երկար է, չեն հասցնում, հիմնականում բենզինի խնդիր կա։ Գուցե կամավորական խմբեր ներգրավեն, որ մեքենաների հոսքն ավելի արագ ընթանա»։
Չավուշյանի խոսքով՝ այժմ Արցախի բնակչությունը հիասթափված է․ «Ժողովուրդը հիասթափված է երկրից ուզում է դուրս գալ»։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ե...
Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) ՀՀ-ում է
Արցախյան հրամանատարներից, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) Գորիսում է: Ավելի վաղ հայտնել էին...
Հյուրանոցներն ինչքա՞ն են իրենց հարկի տակ պահելու բռնի տեղահանվածներին. Սյունիքի մարզպետի աշխատակազմից պատասխանում են
Տասնյակ հազարավոր մարդիկ հաշվառվել են այս պահի դրությամբ: Auroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավո...