Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ արդեն 100 ընտանիք դիմել է դպրոց. Անդրեասյան
Հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովելու ծրագրերը, սակայն կրթության իրավունքը ևս առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու ապահովենք նրանց շարունակական կրթությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի՝ տարբեր մարզերում։ Սա վկայում է այն մասին, որ այն պահին, երբ քաղաքացիներն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն, առաջին հերթին դիմում են դպրոց և դա շատ լավ է։ Մեր դպրոցները պատրաստ են դրան, մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպել գործընթացը։ Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի»,-ասել է Անդրեասյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ե...
Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) ՀՀ-ում է
Արցախյան հրամանատարներից, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) Գորիսում է: Ավելի վաղ հայտնել էին...
Հյուրանոցներն ինչքա՞ն են իրենց հարկի տակ պահելու բռնի տեղահանվածներին. Սյունիքի մարզպետի աշխատակազմից պատասխանում են
Տասնյակ հազարավոր մարդիկ հաշվառվել են այս պահի դրությամբ: Auroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավո...