ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին համաձայնեցնել ԼՂ–ի համար միջազգային դիտորդական առաքելության մանրամասները. Պետդեպ
ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի համար միջազգային դիտորդական առաքելության մանրամասները և ուրախ է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել այն: Այս մասին հայտարարել Է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք առաջիկա օրերին կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ պարզելու, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ առաքելությունը։ Բայց վերջին հաշվով մենք ցանկանում ենք տեսնել վերադարձ բանակցային սեղանին», - ասել է նա լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ։
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն ողջունում է «բառացիորեն հենց նոր արված Ադրբեջանի կառավարության հայտարարությունը... որ նրանք ուրախ կլինեն ընդունել նման միջազգային դիտորդական առաքելություն»։
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն «արդյունավետ չի համարում» այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացման գործում:
«Վստահաբար չեմ կարծում, որ նախորդ շաբաթ Ռուսաստանը արդյունավետ դերակատարություն է ունեցել։ Եղել են ժամանակներ, երբ նրանք աջակցել են բանակցություններին և մենք ողջունել ենք դա։ Բայց հաստատապես ոչ նախորդ շաբաթ»,- ասել Է Միլլերը։
Նմանատիպ հոդվածներ
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավոր...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստ...
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...