Ադրբեջանը ԼՂ–ում իրականացնում է իր ծրագրած էթնիկ զտումների քաղաքականությունը. Արարատ Միրզոյանը՝ Կանադայի պաշտոնակցին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավոր...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստ...
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...