Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը
Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրի գագաթին տեղադրված 50–մետրանոց խաչը (Քարաշեն գյուղ), որը նաև բջջային կապի աշտարակի գործառույթ էր կատարում։
Սա մեծ խնդիրներ կստեղծի հատկապես նրանց համար, ովքեր դեռ Արցախում են։ Անհարմարություններ կստեղծվեն նաև այն մարդկանց համար, որոնց մտերիմները դուրս են եկել Արցախից, սակայն նրանց հետ կապ պահելն այժմ արդեն գրեթե անհնար է: Այս հարցն առավել քան սրվում է` հաշվի առնելով անհետ կորածների մեծ թիվը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ե...
Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) ՀՀ-ում է
Արցախյան հրամանատարներից, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) Գորիսում է: Ավելի վաղ հայտնել էին...
Հյուրանոցներն ինչքա՞ն են իրենց հարկի տակ պահելու բռնի տեղահանվածներին. Սյունիքի մարզպետի աշխատակազմից պատասխանում են
Տասնյակ հազարավոր մարդիկ հաշվառվել են այս պահի դրությամբ: Auroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավո...