3 տարիների ընթացքում խաղաղության ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվել են ադրբեջանական կողմից․ Բայրամով
3 տարի շարունակ Հայաստանը հետ է մղել Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Չնայած օկուպացիայի ժամանակ մեր հողերը դատարկվել են, քաղաքներն ու գյուղերը հողին են հավասարվել, տարածքների ազատագրումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը խաղաղության կոչ է արել և ադրբեջանական կողմի պատրաստակամությունը հայտնել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա ՝ շրջելով թշնամանքի էջը», – ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում խաղաղության ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվել են ադրբեջանական կողմից։
Հավելենք, որ չնայած Ադրբեջանի՝ խաղաղության մասին հայտարարություններին, Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...