ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր նպատակն է բոլոր պացիենտներին տեղափոխել Արցախից. Անահիտ Ավանեսյան
Այս պահին արդեն 23 բուժառուներ գտնվում են Այրվվածքաբանության ազգային կենտրոնում, նրանք հետազոտության ու բուժօգնության փուլում են գտնվում, և շտապօգնության մեքենաները անընդհատ բերում են նոր բուժառուների։ Այս մասին Այրվածքաբանության կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այստեղ բազմապրոֆիլ մասնագիտացված թիմի կողմից իրականացվում է տրիաժ, եւ հետագայում արդեն անհրաժաշետության պարագայում կտեղափոխվեն նաև այլ բժշկական կենտրոններ, բայց հիմնականը լինելու Այրվածքաբանության կենտրոն, ելնելով վնասվածքների էությունից» – ասել է նա։
Նա նշել է, որ Արցախից ուղղաթիռով փոխադրումներն անընդհատ իրականացվում են, և «մենք պիտի հասցնենք մինչեւ երեկո մեր ամբողջ կարողությունները օգտագործենք, և հնարավորինս արագ տեղափոխումները իրականացնենք»։
«Մեր նպատակն է բոլոր պացիենտներին տեղափոխել, և ոչ միայն այրվածքներով, գիտեք, որ որ վիրավորումներով ևս կան պացիենտներ, որոնց որ ճանապարհը փակ լինելու հետ կապված չենք կարողացել մինչ օրս տեղափոխել», – ասել է նա։
Նախարարի խոսքով, տեղափոխված բուժառուները հիմնականում գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ, երբ բժիշկները կամփոփեն տվյալները։
«Ստեփանակերտի մեր բժիշկները ամբողջ գիշեր կապի մեջ են եղել Հայաստանի գործընկերների հետ, որպեսզի կայունացնեն վիճակը և պատրաստեն տեղափոխման։ Եվ հիմա նրանք կստանան ամբողջական բուժօգնությունն այստեղ», – ասել է նա։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում են գտնվում նաև նեղ մասնագետներ Իսպանիայից, սպասում են նաեւ Մեծ Բրիտանիայից բժիշկների ժամանմանը, որոնք կօգնեն հայ բժիշկներին։
«Այստեղ են նաև մասնագետներ մեր մյուս բուժկենտրոններից. ռեանիմատոլոգներ, տրավմատոլոգներ, և նրանք ևս միասնաբար աշխատում են», – ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել 8 անձ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։ Այս մասին Auroranews-ին փոխանցեցին ՆԳՆ ոստի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիր բերետավորը, պոլիտեխնիկական համալսարանի ուսանողի ականջը բռնած, բերման է ենթարկում նրան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ուսանողների են բերման ենթարկում։ Armlur-ի հրապարակած տեսանյությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...