Սյունիքում ռազմական կցորդ և 7 մլն եվրո ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքները հոգալու համար․ ֆրանսիայի կառավարություն
Մենք խորացրել ենք համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կլինի։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը․
«Սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով բացելու ենք հյուպատոսական կենտրոն»,- հավելել է նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։
Դեսպան Դըկոտինին, ընդգծելով հումանիտար ճգնաժամի հաղթահարման կարևորությունը, նախարարին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։
Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Սպասում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Թուրքական Ana...
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին․․․»․ Թուրքիայի հայտարարությունը խաղաղության մասին
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, որից հետո հան...
Հայտնի է թե ինչ է եղել ռուսական բեռնատարներում․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական օգնության առաքումը ԼՂ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով, այդ...
Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին ղարաբաղյան գորգ է նվիրել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին Ղարաբաղյան գորգ է նվիրել։ Այս մասին հայտնում...