Ի՞նչ է խոսել Էրդողանը Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս հայտնել է՝ ինչ է սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցում ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առաջընթացի անհրաժեշտության մասին։
«44-օրյա պատերազմից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը ես հայտնել եմ նաև Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, որի հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսով խոսել եմ», - ասել է նա։
Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:
«Ադրբեջան-Հայաստան գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար», - եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...