Երևանն ու Բաքուն պետք է «կոնկրետ քայլերի և վճռական փոխզիջումների» դիմեն․ ԵՄ
«Հայ - ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային քայլեր են անհրաժեշտ»։ Այս մասին նշված է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիմքեթ Հաջիևի՝ այսօր Բրյուսելում կայացած բանակցությունների ավարտին Եվրամիության կողմից հրապարակված հայտարարությունում։
«Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր կոնկրետ քայլերի՝ այդ թվում սահմանների դելիմիտացիայի, անվտանգության, մարդասիրական խնդիրների, ինչպես նաև ավելի լայն հարցի՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ։
«Հանդիպումը հնարավորություն տվեց մտքերի ակտիվ փոխանակում կազմակերպել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման հրատապության վերաբերյալ։ Եվրամիությունը վստահ է, որ հնարավոր հանդիպումը Գրանադայում պետք է օգտագործվի թե՛ Երևանի և թե՛ Բաքվի կողմից՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հանձնառությունը վերահաստատելու համար՝ նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - նշված է ԵՄ հայտարարությունում։
Տարածված փաստաթղթում Եվրամիությունը նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում թափանցիկության, ինչպես նաև «մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հասանելիության անհրաժեշտությունը»։
Հավելենք, որ Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...