Քաղաքականություն
Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել. ՔԿ
Julya
Լրագրող Դավիթ Սարգսյանը և ԲՊՀ-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով»,– գրել է նա։
Նախօրեին տեղեկացվել էր, որ ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալվել են։
Նշենք նաև, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը ևս քիչ առաջ դուրս է եկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից։
Հիշցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մոտից բերման ենթարկեցին Անդրանիկ Թևանյանին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Julya
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Julya
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Julya
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Julya