Արցախցիների բավական մեծ հոսք ենք սպասում. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքում ազատ կացարանների, տների բավական մեծ բազա ունենք, արցախցիների բավական մեծ հոսք ենք սպասում, վստահ ենք, որ կարողանալու ենք նրանց ապահովել կացարաններով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա նշեց, որ անվտանգային հարցերով պայմանավորված՝ չի կարող հստակ թիվ նշել, թե քանի կացարան են առանձնացրել, ինչպես նաև թե քանի արցախցի է այս պահին արդեն Գեղարքունհիք տեղափոխվել։
Լրատվամիջոցի հարցին, թե արդյոք հիմնականում սահմանհամերձ համայնքերում են տեղավորում տեղահանված արցախցիներին՝ նա պատասխանել է, որ ոչ միայն․
«Բոլոր համայնքերում կացարաններ առանձնացված են, սահմանամերձ բնակավայրերում քիչ քանակությամբ են ազատ կացարանները։
Այսինքն, չենք կենտրոնացել որևէ բնակավայրի վրա։ Առաջին հերթին հաշվի ենք առնում մարդկանց սոցիալական վիճակը, ցանկությունները, փորձում ենք իրենց կարծիքն հաշվի առնելով գործընթացը կազմակերպել»։
Գեղամասարի նախկին համայնքապետ, Սոթքի բնակիչ Հակոբ Ավետյանն ասել է, որ այս պահին դեռ Սոթք տեղահանվածների չեն տեղափոխել։
«Առայժմ բերում են Վարդենիս, տեղավորում են մշակույթի տանը, հետո արդեն առանձին տներ են տանելու համայնքներում։
Սոթքում շատ չկա ազատ տուն, բայց որքան էլ կա՝ առաջարկել ենք, 2 տուն էլ ես ունեմ, ճիշտ է՝ հին տներ են ու այնքան էլ լավ պայմաններում չեն, պետք է մաքրվի կարգի բերվի, բայց ես ամեն դեպքում պատրաստ եմ տրամադրել»,- ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։
Նա նշել է, որ Գեղարքունիք հիմնականում նախընտրում են գալ մարդիկ, ովքեր այդտեղի բնակիչներ էին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...