19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը․ ՀՀ փոխվարչապետ
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքներից։ Նրա խոսքով՝ իրենց առջև խնդիր են դրել, որ ամեն ժամանող մարդ վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ.
«Առաջին հարցը, որ հենց դիմավորման պահին մեր առջև դրել ենք և այդ մարդկանց կարիքները գնահատելու տեսանկյունից փորձում ենք պարզել՝ արդյո՞ք մարդիկ գիտեն, թե ուր են գնալու, ունե՞ն տեղակայման վայրեր, մինչև հետագա կարիքները հասկանանք և աջակցության համապատասխան մեխանիզմներ գործադրենք, եթե անհրաժեշտ է մեր աջակցությունը»:
Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել, և ովքեր կեցավայրի կարիք ունի, սահմանակետում ուղղորդվում են։
Խաչատրյանը մանրամասնել է, թե ինչպես են կազմակերպում աշխատանքները. «Կազմակերպում ենք դիմավորումը, փորձում ենք հասկանալ՝ ովքեր կարիք ունեն, որ կառավարությունն առաջարկի համապատասխան կեցավայր։ Բայց սրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք։ Ըստ էության, գույքագրել ենք Հայաստանի բոլոր շրջաններում գտնվող հյուրատնային և հյուրանոցային տեղերը, որտեղ կարող ենք առաջարկել կեցավայր, և ունենք մանրամասն քարտեզ, թե որտեղ պետք է ուղղորդվեն կարիք ունեցող մարդիկ»:
Նրա խոսքով 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Ըստ Խաչատրյանի՝ այս երեք օրվա ընթացքում 2500-ից ավելի մարդ է ապահովվել կեցավայրով. «Նրանցից մոտ հազարը տեղակայված կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում կամ հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը Գեղարքունիքում, և այս ժամերին շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում ու հյուրանոցներում նրանց տեղակայումը»։
Նա նաև ասել է, որ տեղահանվածների սննդի և այլ պարագաների կարիքը հոգալուն ուղղված քայլեր են արվում. «Իմ գործընկերները 24 ժամ շարունակ փորձել են անել ամեն ինչ, որպեսզի կարևոր հարցերը լուծվեն ժամանակին»։
Նա շեշտել է, որ կարևոր խնդիրն այս պահին մարդկանց կեցավայրով ապահովելն է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...