Տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են․ ինչ է մանրամասնում Գորիսի փոխքաղաքապետը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան:
Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մնալ Գորիսում՝ տեղավորում ենք տեղի հյուրանոցներում, իսկ նրանք, ովքեր ուզում են մեկնել այլ բնակավայրեր՝ ենթադրենք Սիսիան, Տաթև համայնք, Վայոց ձոր՝ շարունակում են ճանապարհը: Կան մարդիկ, որոնց հարազատները գալիս դիմավորում են ու տեղավորում իրենց տներում»,- լրատվամիջոցի հետ զրույցում մանրամասնել է Յոլյանը՝ հավելելով, որ տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...
Արցախում պայթյունի հետևանքով 290 հոգի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկակա...