ՌԴ ԱԳՆ-ն` Արցախում իրադրության մասին
Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախումբն իր ակտիվ միջնորդությամբ վերահսկում է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարի պահպանումը։
«Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը խաղաղ զինված առճակատման նոր բռնկումը և բնակչության շրջանում զոհերը կանխելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԽԶ-ի միջոցով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։
Ծրագրերը ներառում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարում Լաչինի և Աղդամի երթուղիներով: Վերջին տվյալներով՝ խաղաղապահների բազային ճամբարում կա մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400-ը երեխաներ են։
ՌԽԶ-ի հրամանատարության անմիջական մասնակցությամբ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև։ Այդ շփումների առաջնահերթ խնդիրներից են ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը։
«Մենք հուսով ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների ընթացքում պայմանավորվածությունների փաթեթի կատարման աշխատանքների արագ վերսկսմանը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,- նշվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավոր...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստ...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...