Մենք կշարունակենք երկխոսությունը Փաշինյանի հետ. Պեսկով
ՌԴ-ն շարունակելու է շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայերը մեզ հարազատ ժողովուրդ են: Մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, մեր երկխոսությունը հայկական կողմի, Փաշինյանի հետ: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները պահպանվեն»,- նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է տարածաշրջանում իրենց ներկայությունը հաստատելու այն երկրների փորձերին, որոնք չունեն միջնորդական ներուժ Ղարաբաղի հարցում:
Մոսկվան հուսով է, որ Ալիևի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգությունը և կարգավորել կյանքը Ղարաբաղում, եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու բնակավայրում) մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այդ...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...