Էրդողանը այսօր մեկնում է Նախիջևան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան, որտեղ սպասվում է վերջինիս հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև Անկարայի առաջարկած հանդիպումը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն իր մտադրության մասին հայտարարել էր ԱՄՆ ` ՄԱԿ-ի ԳԱ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։ Էրդողանը նշել էր, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Էրդողանը նաև ասել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկին պատասխան դեռ չի ստացվել:
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավոր...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստ...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...