Արցախում մի քանի հայ կա բերման ենթարկված. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Արցախում մի քանի հայի բերման ենթարկելու մասին:
Ադրբեջանը նրանց որակել է իբրև «ահաբեկիչ»՝ մեղադրելով 2023-ի սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի նորակառույց թունելում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրին իբր «ականներ տեղադրելու» և «ահաբեկչական գործողություններ կատարելու» համար:
Ադրբեջանի պնդմամբ՝ այդ գործողությունների հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ, 4 ոստիկան:
Նշվում է, որ կասկածվող հայերը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ձեռնարկած «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում» զինաթափվել են և բերման ենթարկվել:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ վեց ադրբեջանցի է մահացել, որի մեջ կրկին հայերին են մեղադրում:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախում պայթյունի հետևանքով 290 հոգի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկակա...
Ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում
Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում են Ա...