Վեց ադրբեջանցի է մահացել․ կրկին հայերին են մեղադրում
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե իբր Արցախի Մարտունու` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից վեց ադրբեջանցի է մահացել։
Նրանցից երկուսը եղել են ճանապարհների պետական գործակալության աշխատակիցներ, որոնք իբրև պայթել են տեղում պայմանագրային աշխատանքներ կատարելիս։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, դեպքի վայր են մեկնել ոստիկանները, նրանցից 4–ը ևս պայթել են ականի վրա։
Նրանց անուններն արդեն հայտնի են՝ Ջամալզադե Ասիմ Պրինս օղլու (ծնված 05.02.1994թ.), Շիրինով Ռամիլ Արիֆ օղլու (ծնված 08.07.1987թ.), Մահմուդով Սեյմուր Էլսեվիար օղլու (ծնված 07.12.1991թ.) և Զամանով Խազար Ազեր օղլու (ծնված. 21.07.1998թ.)։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում կատարվածի համար մեղադրում են «հայ դիվերսանտներին»։ Սակայն ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ–ն հերքել է Բաքվի հայտարարությունը, թե իբր Ահմեդբեյլի-Ֆուզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները դիվերսիա են կատարել և հակատանկային ական են տեղադրել, որի պայթյունից երկու խաղաղ բնակիչ է զոհվել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Այնթափի գազալցակայանում և հեղուկ գազի լցակայանում. կա տուժած
Այսօր` սեպտեմբերի 18–ին, պայթյուն է եղել Այնթափի գազալցակայանում և հեղուկ գազի լցակայանում. կա տուժած։ Այս մասին հայտնու...
Լվովի վրա ԱԹՍ-ի զանգվածային հարձակման հետևանքով երեք հարված է հասցվել արդյունաբերական պահեստներին
Համացանցում կադրեր են տարածվում Լվովի մարզում ռուսական ԱԹՍ-ի հարվածի վայրից։ Սեպտեմբերի 19-ի գիշերը Լվովի վրա...
Մասիսի հիվանդանոցի մոտ մեքենա է այրվել. կա տուժած
Այսօր ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար...
Երևանում բնակիչը հարձակման է ենթարկվել իր տանը․ ավազակային հարձակում է, թե ծեծկռտուք՝ պարզվում է
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարա...