Արցախից Հայաստան ճանապարհին հսկայական խցանում է առաջացել
Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է Արցախից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը։ PARA TV-ի հրապարակած լուսանկարում պարզ երևում է, որ մեքենաների մեծ քանակի պատճառով ճանապարհին խցանում է առաջացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։
Արցախի ՆԳՆ-ից հայտնել են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն, առաջացրել է խցանումներ։
[7d3e81fe1dbbc16aaddc406b7a3a2a2e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...
Արցախում պայթյունի հետևանքով 290 հոգի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկակա...