ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք չեք սիրում հայրենիքն այնքան, որքան ատում եք Սերժին և Քոչարյանին. օգտատեր
Ֆեյսբուքյան օգտատեր, փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմել է մայրաքաղաքում այս օրերին անցկացվող ցույցերը համակարգող ընդդիմադիր գործիչներին և այդ ցույցերին քաղաքական հայացքների պատճառով չմասնակցող քաղաքացիներին:
Դիմելով ընդդիմադիրներին՝ Եսայանը կոչ է անում չմսխել պայքարի դուրս եկած ցուցարարների ներուժը և արդյունավետ օգտագործել այն: Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների պատճառով ցույցերին չմասնակցող քաղաքացիներին, փաստաբանը նկատում է, որ վերջիններս չեն սիրում հայրենիքն այնքան, որքան ատում են Հայաստանի նախկին ղեկավարներին: Այնինչ այժմ ավելի քան100 հազար մեր համաքաղաքացի գտնվում է անորոշ վիճակում, իսկ պետական մակարդակով չի հնչում նրանց անվտանգ դուրս բերման համար միջանցք տրամադրելու մասին հայտարարություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, թե իբր «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»»:
Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհնազանդության ակցիաներ. Երևանում փակվել են մի շարք փողոցներ
Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Այժմ փակ են Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Թումանյան փողոցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկվում ցուցարարները
Ուժայիններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում փողոցներ փակած քաղաքացիներին: Կադրերում երևում է, որ մեծաթիվ ոստիկանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է շտապ էվակուացում. այս պահին չունենք բժշկական ռեսուրս. իրավիճակը՝ Ստեփանակերտում
Պայթյունից տուժածներին շտապ պետք է էվակուացնել, հայտնում են Ստեփանակերտում: Հայաստանի առողջապահության նախարարության հաղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախումներ կառավարության դիմաց՝ ցուցարարների և ոստիկանների միջև
Կառավարության շենքի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական...