Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի դեմ ռուսական լրատվամիջոցներում սանձազերծված հիբրիդային պատերազմում, որն ուղղված է Հայաստանի պետականության դեմ, խոստացել են, որ հայտնի հեքիաթի օրինակով՝ ով ասի ավելի մեծ սուտ, կստանա պալատի/Կրեմլի կեսը:
Այսօրվա ամնամեծ ֆեյքը, որի մեջ երկու մեծ սուտ է: Ընդ որում՝ ամեն ինչ տեղի է ունեցել տեսախցիկների առաջ: Խնդրում եմ տարածել:
Սեպտեմբերի 20-ին ցուցարարները նեխուժել են Կառավարության շենք եւ այնտեղ «հանդիպել ամերիկացի դեսանտայինների»:
Բացարձակ ապատեղելատվություն է. որևէ ցուցարար այդ օրը Կառավարության շենք չի ներխուժել, առավել ևս՝ այնտեղ որևէ ամերիկացի դեսանային չի եղել:
Հ.Գ. Ոնց է ստացվել, որ ռուսական հեռուստաալիքների ամենաստոր պրոպագանդիստները հայեր են՝ Մարգարիտա Սիմոնյան, Տիգրան Քեոսայան, Արամ Գաբրիելյանով, Սեմյոն Բաղդասարով, Ռոման Բաբայան, Սերգեյ Կուրղինյան, Անդրանիկ Միհրանյան և այլն»:
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամե...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմ...