Էմանուել Մակրոնն ու Հռոմի պապը քննարկել են իրավիճակը Արցախում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փակ դռների հետևում քննարկել են միգրացիոն ճգնաժամը և էֆթանազիայի հետ կապված հարցեր:
Նշվում է, որ շուրջ կես ժամ տևած հանդիպումը նվիրված էր նաև միջազգային իրավիճակին, մասնավորապես՝ Ուկրաինային, Աֆրիկային, Լեռնային Ղարաբաղին և բնապահպանական խնդիրներին:
Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, թե իբր «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»»:
Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամե...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմ...