Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց Արցախից ՀՀ տեղափոխելու ուղղությամբ
Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց հնարավորինս արագ Արցախից Հայաստան տեղափոխելու համար։ Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում այս մասին ասաց Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։
«Այդ աշխատանքները կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարության հետ ենք աշխատում։ ԿԽՄԿ–ն համաձայնել է այդ տեղափոխումը կազմակերպել։ Ուզում եմ ասել, որ ունենում ենք դեպքեր, երբ ուշացման կամ ծանր վիրավորման պատճառով մարդիկ մահանում են»,– ընդգծեց նախարարը։
Նա նշեց, որ ամեն րոպե փոխվում է իրավիճակը և, բնականաբար, փոխվում են նաև թվերը։ Այս պահին Մարտունիից վիրավորներին են բերել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որտեղ կշարունակեն նրանց բուժումը։ Այսօր Արցախի առողջապահության նախարարությունը խնդիր ունի Մարտակերտից ծանր վիրավորում ստացածներին, ինչպես նաև մահացածների աճյունները տեղափոխելու հետ կապված։ Նախարարը հույս ունի, որ գոնե սեպտեմբերի 23-ին կկարողանան ԿԽՄԿ օգնությամբ անել դա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ լրագրող Թաթուլ Հակոբյան
Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ...
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադ...
Ադրբեջանական զորքերը շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն. Ալեքսանդր Լապշին
7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառել է, որ ադրբեջանական զո...
Զախարովան՝ Արցախի մասին. «Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք»
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ա...