Իրավիճակը ծանր է, ԱՄՆ–ն խորապես մտահոգված է ԼՂ քաղաքացիների հանդեպ բռնության մասին տեղեկություններից. ԱՄՆ
Իրավիճակը ծանր է, և ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Ադրբեջանը պատասխանատվություն ունի ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` մարդասիրական իրավունքի, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին»,– ասել է նա:
ԱՄՆ–ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել առանց որևէ ճանապարհային պատնեշների։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելեց, որ պետք է ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը։
Նա նկատել է, որ մարդասիրական բեռների տեղաշարժի թույլտվությունից մեկ օր անց Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այս դժվարին պահին հայացքները հառել են մեզ: ԱՄՆ–ն ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից հետո` արձագանքելով ճգնաժամին»,– ասել է նա՝ նշելով, որ ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու և տևական խաղաղության միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմ...
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամե...
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...