Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ ԼՂ-ում հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Նա նշեց` իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է:
«Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ, այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան: Ինչ նկատի ունենք, նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ, բայց նաև ուզում եմ հետևյալը ասել. մենք արձանագրում ենք` իրավիճակը դինամիկ և փոփոխական է, այս պահին ունեցած տեղեկությունը կարող է կես ժամից փոխվել, բայց շատ կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշտված տեղեկություն այդ պահի մասին, նաև որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին: Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ: Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումը էս պահին պետք է մեկնարկի, կմեկնարկի, թե ոչ` չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Արցախի մասին. «Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք»
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ա...
Բաքուն դիտարկում է զենք հանձնած արցախցիների համաներման հնարավորությունը
Բաքուն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի՝ զենքը հանձնած բնակիչների համաներման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է արտաք...
Արցախցիների համար ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել Հայաստանում, խոսքը կեցության վայրերի մասին է. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի բնակչները կարող են Հայաստան գալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղո...
Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց Արցախից ՀՀ տեղափոխելու ուղղությամբ
Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց հնարավորինս արագ Արցախից Հայաստան տեղափոխելու համար։ Արցախի Հանր...