Արցախցիների համար ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել Հայաստանում, խոսքը կեցության վայրերի մասին է. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի բնակչները կարող են Հայաստան գալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, եթե իրավիճակը չբարելավվի՝ այդ խնդիրն, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի, բայց նաև մեր հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի, թե ինչպես, ինչով ու որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել, խոսքը կեցության վայրերի մասին է։
«Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք ու շարունակումենք պատրաստվել»,- ընդգծեց վարչապետը՝ նշելով, որ այս ամենը համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։
Նա, սակայն, ասաց, թե Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցներն ապրեն իրենց տներում առանց վախի ու արժանապատիվ»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Արցախի մասին. «Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք»
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ա...
Բաքուն դիտարկում է զենք հանձնած արցախցիների համաներման հնարավորությունը
Բաքուն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի՝ զենքը հանձնած բնակիչների համաներման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է արտաք...
Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ ԼՂ-ում հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Նա...
Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց Արցախից ՀՀ տեղափոխելու ուղղությամբ
Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց հնարավորինս արագ Արցախից Հայաստան տեղափոխելու համար։ Արցախի Հանր...