«Երևանը նախընտրեց ոչ թե իրականացնել ստորագրածը, այլ իր բախտը փնտրել ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում »․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցավակցական հեռագիր է հղել Արցախում ռուս խաղաղապահների մահվան առնչությամբ․
« Ռուս խաղաղապահները հարվածն իրենց վրա վերցրեցին՝ հանուն տարածաշրջանի խաղաղության։
Սև երախտամոռությունը, որով անբարեխիղճ մարդիկ փորձեցին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, այլ հավիտենական ամոթով կթողնի զրպարտողներին»։
Այնուհետ Զախարովան փաստեր է ներկայացրել, ըստ որի՝ 2022 թվականի սկզբին Երևանն իր ձեռքում ուներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ՝ թվագրված նոյեմբերի 9-ով, 2020թ. հունվարի 11-ով և նոյեմբերի 26-ով, որոնք քաղաքական և գործնական ճանապարհային քարտեզ էին, թե ինչպես կարելի է խաղաղ, փոխադարձաբար հարգել և հիմնովին կառուցել կյանքը տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։
« Երևանը նախընտրեց ոչ թե իրականացնել ստորագրածը, այլ իր բախտը փնտրել ՆԱՏՕ/ԵՄ-ում։ Հենց Բրյուսելի և գլխավոր խորհրդականի՝ Փարիզի միջնորդությամբ ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում հայտարարությունը քառակողմ հանդիպման արդյունքներով՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների։ Այն բառացիորեն ասում է.
«Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Միևնույն ժամանակ, տեքստում ոչ մի խոսք չկա մարզի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին այն պաշտոնապես հրապարակվեց։
Սա դարձավ Երևանի վերջնական լուծումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները հենց այդպես վարվեցին, ինչու Փարիզն ու Բրյուսելը դրդեցին պաշտոնական Երևանին դա անել՝ այս հարցերը պետք է ուղղել նրանց»- ասել է Զախրովան։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպո...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ...