Պատահարներ
Երևանի Դեմիրճյան փողոցում գործարարին մահացած են գտել
Ofelya
Այսօր Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի դին (հայտնի է Բրավոյի Կարեն անունով), գրում է 24news-ը:
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17:37-ին Արաբկիրի համայնքային բաժնում Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Դեմիրճյան 1 հասցեի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա, ձեռքին՝ ատրճանակ: Ահազանգի հետքով դեպքի վայր այցելած իրավապահները մեքենայի սրահում հայտնաբերել են տղամարդու՝ քթից ու ականջներից արնահոսող դին:
Պարզվել է, որ տղամարդը 1976 թվականին ծնված, Երևանի բնակիչ Կարեն Էդուարդի Գասպարյանն է:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա գործարար Կարեն Գասպարյանն է՝ հայտնի որպես «Բրավոյի Կարեն»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Ofelya
Նոր մանրամասներ՝ ժամկետային զինծառայողի հանկարծամահ լինելու դեպքից․ Քննչական կոմիտե
Ofelya
Տղայի գլուխը սեղմել են մեքենայի ապակու տակ, ծիծաղել և խեղդել են. ՆԳՆ-ն արձագանքել է
Ofelya
Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
Ofelya
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0