
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը

Հրապարակվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և դրա հետևաքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանը ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով, նրանից կբռնագանձվի 4 միլիոն դրամ։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։